ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել

12:00, 16 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող վերացնել Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնագրելքի արգելափակման հարցը լուրջ տարաձայնությունների պատճառով:

Այդ մասին հայտարարել Է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք, անշուշտ, կքննարկենք դա (նավթային բռնարգելքը – ծանոթ, խմբ.), եւ կջանանք արգելափակումից հանել իրավիճակը, բայց ես չեմ կարող դա երաշխավորել, քանի որ ընդդիմությունը շատ ուժեղ Է»,- ասել Է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե հավանականություն կա՞ արդյոք, որ ԱԳՆ-ների ղեկավարները կարողանան հաղթահարել ՌԴ-ից նավթի ներմուծման՝ Հունգարիայի վետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am