Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

11:05, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:



Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am