Ամփոփման փուլ է մտնում Միասնական սոցիալական ծառայությունների մատուցման գրասենյակների շինարարությունը

18:03, 15 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփման փուլ է մտնում Միասնական սոցիալական ծառայությունների մատուցման գրասենյակների շինարարությունը: Արդեն մեկ տարուց գործող բոլոր 49 կենտրոնները կունենան սեփական բարեկարգ աշխատանքային տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարությունը։

«Սպասարկման արդյունավետությունը կբարձրանա: Նպաստ, կենսաթոշակից մինչև հաշմանդամության կարգ ու զբաղվածություն. սոցպաշտպանության բոլոր հարցերը կհամակարգվեն մեկ հասցեում»,- նշվում է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am