Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

20:06, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող  «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման  և տարածքների բարեկարգման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:

 

 


© 2009 ARMENPRESS.am