ՀՀ նախագահն ու ՌԴ հաշվիչ պալատի նախագահը կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը

16:45, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում:

Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։

 

 


© 2009 ARMENPRESS.am