Էմանուել Մակրոնը կմասնակցի ԱՄԷ նախագահի հիշատակին նվիրված միջոցառմանը

14:08, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 15-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու կյանքից հեռացած ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 14-ին հայտնել է BFM հեռուստաալիքը:

ԱՄԷ-ի 73-ամյա նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-֊Նահյանը մահացել է  մայիսի 13-ին:


© 2009 ARMENPRESS.am