Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

13:19, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 13-ին հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների  ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի քննարկման ընթացքը։

Խորհրդակցությանը  քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am