Գեղարքունիքի մարզի 18 բռնցքամարտիկներ Թբիլիսիում անցկացված մրցաշարում արժանացել են առաջին մրցանակի

20:46, 12 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի 18 անդամներ վերջերս Թբիլիսիում անցկացված մրցաշարում զբաղեցրել են առաջին տեղը՝ հաղթելով վրացի մարզիկներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մրցաշարն անցկացվում էր  Գեղարքունիքի մարզի եւ Թբիլիսի քաղաքի մարզադպրոցների բռնցքամարտիկների մասնակցությամբ։

«Մեր մարզից մրցաշարին մասնակցեցին Մարտունու, Սեւանի եւ Լճաշենի 27 բռնցքամարտիկներ, որոնցից 18-ը տուն վերադարձան առաջին տեղով։ Նրանք են՝ Լիլիթ Ասատրյանը, Միքայել Պետրոսյանը, Արամ Սարգսյանը, Սպանդար Ղազարյանը, Վահագն Բաբայանը, Սերժ Գեւորգյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Խլղաթյանը, Կարեն Զախարյանը, Նվեր Բարոյանը, Էրիկ Ղազարյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մհեր Բադոյանը, Էդմոն Պողոսյանը, Սամվել խաչատրյանը, Մոնթե վարդանյանը, Վրեժ Հարոյանը, Վրեժ Նավասարդյանը։ Արդյունքները մեզ համար շատ գոհացուցիչ են։ Սա կարեւոր ստուգատես էր Հայաստանի առաջնությունների մեկնարկից առաջ, որտեղ մեր բռնցքամարտիկներն ապացուցեցին, որ լավ են նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին։ Երկու օրից կլինի հերթական ստուգատեսը՝ «Գեղարքունյաց բռնցքամարտի գավաթի» խաղարկությունը։ Իսկ մայիսի 21-ին մեր բռնցքամարտիկ Նարեկ Զախարյանը կմասնակցի Երեւանում կայանալիք մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը»,-ներկայացրեց Գեւորգ Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան   


© 2009 ARMENPRESS.am