Գագիկ Սարգսյանն ընտրվել է Զարգացող երկրների դահուկային ֆեդերացիաների գլխավոր քարտուղար  

15:38, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ընտրվել է Զարգացող պետությունների դահուկային ֆեդերացիաների գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջին անգամ է ներկայացուցիչ ունենում նմանատիպ կառույցի ղեկավար կազմում:

«Ինձ համար էլ էր անակնկալ, որ միաձայն ընտրվեցի գլխավոր քարտուղարի պաշտոնում և գիտեմ, որ հեշտ չի լինելու: Նախագահի պաշտոնում Սերբիայի ներկայացուցիչն է: Ղեկավար կազմն ընտրվում է 4 տարի ժամկետով»,- ասաց Սարգսյանը: Վերջինս շեշտեց, որ ի պաշտոնե փորձելու է զարգացնել դահուկասպորտը մի շարք նոր-նոր զարգացում ապրող երկրներում, և Հայաստանն այդ շարքում է:

Զարգացող պետությունների դահուկային ֆեդերացիաների միությունը ստեղծվել է 1992 թվականին: Այն գործում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո:

 


© 2009 ARMENPRESS.am