Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն

19:36, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը, ինչին դեմ է Բուդապեշտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։

«Բոլոր մակարդակներով բանակցություններ են ընթանում՝ վեցերորդ (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների) փաթեթի շուրջ գլոբալ համաձայնության հասնելու համար», - նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը։ Պատժամիջոցների հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵՄ այլ ներկայացուցիչների հետ, ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Մակրոնը մայիսի 10-ին ծրագրում է բանակցություններ վարել Հունգարիայի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ այլ առաջնորդների հետ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ «մոտ օրերս կհամաձայնեցվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»։

 


© 2009 ARMENPRESS.am