Երևանի Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում մահացած տղամարդը ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ. պարզաբանում

19:32, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում մահացած տղամարդը ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, նա մահացել է սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանմամբ տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։

«Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- ասվում է պարզաբանման մեջ։


© 2009 ARMENPRESS.am