ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները քննարկել են հակառուսական միջոցների եւ Ասիա Բայդենի ուղեւորության հարցերը

10:30, 4 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը եւ Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան մայիսի 3-ին կայացած հանդիպմանը քննարկել են Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի՝ Ասիա  առաջիկա ուղեւորության, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը:

Այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշված Է փաստաթղթում, Սալիվանը եւ Ակիբան խոսել են «Կորեայի Հանրապետություն եւ Ճապոնիա նախագահի առաջիկա ուղեւորության նախապատրաստման» մասին: Սալիվանը «բարձր գնահատական Է տվել» այն միջոցներին, որոնք Տկիոն ձեռանարկել Է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության անցկացման լույսով, «ներառյալ պատժամիջոցները, արտահանական սահմանափակումները, ինչպես նաեւ հումանիտար աջակցությունը եւ ռազմական օգնությունն Ուկրաինային»:

Նրանք «պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունն» այն բանում, ինչ վերաբերում Է Մոսկվայի նկատմամբ վերաբերմուքին: Ակիբան նշել Է, որ Բայդենի ուղեւորությունը Տոկիո «աներկիմաստ ազդանշան կտա տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ԱՄՆ-ի հավատարիմ լինելու մասին: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները «համաձայնվել են, որ նախագահ (Բայդենի) եւ (Ճապոնիայի) վարչապետ (Ֆումիո) Կիսիդայի հանդիպումը հնարավոություն կընձեռի հավաստելու ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքի ամրությունը, ինչպես նաեւ «տարածաշրջանում ձեռնարկելու միջոցներ դիմադարձման ամրապնդման նպատակով:

Սալիվանն «ընդգծել Է» Անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության պետությունների ղեկավարների «երկրորդ անձնական հանդիպման կարեւորությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, Բայդենը մայիսի 20-ից մինչեւ 24-ը կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am