Արթուր Ազարյանը՝ «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ  

11:03, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ներկայացուցիչը կլինի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատվիրակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 4-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ 

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:


© 2009 ARMENPRESS.am