Ռուսաստանը Միջազգային տիեզերակայանում իր աշխատանքը դադարեցնելու ժամկետի մասին որոշումն արդեն կայացրել է

13:10, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը որոշում է կայացրել Միջազգային տիեզերակայանում աշխատանքները դադարեցնելու ժամկետի վերաբերյալ, սակայն այդ մասին «Ռոսկոսմոս»-ը հրապարակային խոսել չի պատրաստվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Россия 24»-ի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Մենք պատրաստել ենք մեր առաջարկները… Դրանք ուղարկվել են կառավարություն և նախագահին: Որոշումն արդեն կայացված է: Մենք պարտավոր չենք դրա մասին հրապարակային խոսել»,- հայտարարել է Ռոգոզինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը Միջազգային տիեզերակայանի իր գործընկերներին տեղյակ կպահի աշխատանքների դադարեցումից մեկ տարի առաջ: Ռոգոզինի խոսքով՝ նման ժամկետը նախատեսված է միջազգային պարտավորություններով:


© 2009 ARMENPRESS.am