ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

21:50, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ

© 2009 ARMENPRESS.am