Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավոր դադարեցվել է

14:57, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև՝ գործող գազալցակայանների աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում։

Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am