Արցախի ԱԳ նախարարը և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

13:23, 26 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և  մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
 
Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախի դիվանագիտական կորպուսում ևս մեծ է դպրոցի շրջանավարտների թիվը։

 


© 2009 ARMENPRESS.am