Ավելի արդար աշխարհում մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա. Արգենտինայի նախագահ

21:36, 24 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց մենք ուղեկցում ենք ողջ հայ համայնքին «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» այս օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարված Արգենտինայի նախագահի գրասենյակի «Թվիթեր»-ի էջում:

«Ավելի արդար աշխարհում, որը մենք պետք է կառուցենք, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա»,- նշված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am