Արցախում փնթի ձևով պատրաստված ապատեղեկատվություն են որակում Ստեփանակերտի բնակչությանը տարհանելու մասին լուրերը

14:13, 24 Ապրիլ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ապատեղեկատվություն է համարում Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին լուրերը:  «Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։

Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են շտաբից՝ հորդորելով բնակչությանը հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին։


© 2009 ARMENPRESS.am