ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահի հետ

21:32, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ապրիլի 26-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գազետա» կայքին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Նրան նաև կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասել է Պեսկովը:

 


© 2009 ARMENPRESS.am