Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

11:09, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին:

Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր:

 


© 2009 ARMENPRESS.am