Մասկը պատրաստվում է 46.5 մլրդ դոլարով ձեռք բերել «Թվիթեր»-ի բոլոր բաժնետոմսերը

20:28, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ուսումնասիրում է «Թվիթեր» ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու տենդերին դիմում ներկայացնելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարքը Մասկին կարող է արժենալ մոտ 46.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Associated Press գործակալության տվյալներով՝ Մասկն արդեն ունի այդքան գումար և բանակցություններ է վարում ընկերության հետ: 

Մասկը վերջերս ձեռք էր բերել «Թվիթեր»-ի բաժնետոմսերի 9.2 տոկոսը՝ դառնալով ընկերության ամենախոշոր բաժնետերը:

Ներկայում Իլոն Մասկի կարողությունը գնահատվում է 266 մլրդ ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am