Աֆղանստանի հյուսիսում հինգ մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

14:52, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ին առնվազն հինգ մարդ Է զոհել, եւս 65-ը՝ վիրավորվել Մազարի Շարիֆ քաղաքի,   մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք,  որն Աֆղանստանի Բալխի նահանգի վարչական կենտրոնն Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին: Ավելի վաղ Aamaj News գործակալությունը տեղեկացրել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել մզկիթի մերձակայքում, սակայն ավելի ուշ ստացվել են տվյալներ, որոնց համաձայն պայթյունը որոտացել Է հենց շենքում այն պահին, երբ ծխականները հավաքվել են ցերեկային աղոթքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am