Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

10:29, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երևանում:

2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:


© 2009 ARMENPRESS.am