Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 232 դեպք

20:20, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 232 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 653 հազար 692 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 117 պացիենտ: Երկրում վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել, ընդհանուր մահերի թիվը 16 794 է:

 


© 2009 ARMENPRESS.am