Վարչապետն այցելեց Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր

11:17, 20 Ապրիլ, 2022

ՄՈՍԿՎԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ ու ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։

[gallery id= 65734]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


© 2009 ARMENPRESS.am