«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և անժամկետ պայքար սկսում

12:33, 19 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:  

«Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր թիմային և կուսակցական շահերից: Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Մի անձնավորեք այս պայքարը, հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը, դուրս եկեք, համախմբենք միավորվենք և հայրենիքը դուրս հանենք այս ծանրագույն վիճակից»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տոնոյանը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am