Հայաստանն ունի ԵՄ-ի աջակցությունը արդար խաղաղություն որոնելու հարցում. Տոյվո Կլաար

23:59, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր և հեռատեսական է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է <Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Համապարփակ կարգավորման ճանապարհին շատ մարտահրավերներ են մնում, սակայն կարևոր է առաջ շարժվելը։ Հայատանն ունի Եվրամիության աջակցությունը արդար խաղաղություն որոնելու հարցում։

 


© 2009 ARMENPRESS.am