Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

13:16, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրին, որ ուժեղ քամու  հետևանքով, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Ազգաբնակչությանը խորհուրդ է  տրվում պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:


© 2009 ARMENPRESS.am