Ավստրիայի կանցլերն այցելել է Ուկրաինա

14:57, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 9-ին ժամանել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ է վարելու նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրա ժամանման կադրերը հրապարակել են ավստրիական հեռուստաալիքները:

Հաղորդվում է, որ Նեհամերն այցելելու է նաև Բուչա քաղաք:


© 2009 ARMENPRESS.am