Սաուդյան Արաբիան թույլատրել է հաջ իրականացնել տարեկան 1 մլն ուխտավորների

11:12, 9 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան ավելացրել է մուսուլմանական սրբավայրեր հաջ իրականացնելու համար թույլատրելի ուխտավորների քանակը՝ հասցնելով այն տարեկան մինչև 1 միլիոնի: Այս թվի մեջ ներառված են ինչպես թագավորության բնակիչները, այնպես էլ օտարերկրացիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Saudi Press Agency-ն՝ հղում անելով հաջի և ումրայի հարցերով նախարարությանը:

Այս տարի դեպի Մեքքա ամենամյա ուխտագնացություն կարող են իրականացնել մինչև 65 տարեկան լիարժեք պատվաստված անձինք, ովքեր երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:


© 2009 ARMENPRESS.am