Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-19 հավաքականը պարտվեց Վրաստանի Մ-19 ընտրանուն

17:11, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 թիմը զիջել է Վրաստանի նույն տարիքային խմբի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-19 հավաքականը, կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական փուլի շրջանակում, հանդիպեց Վրաստանի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով:

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1․ Յանա Հարությունյան, 2․ Մանիկ Սարգսյան, 3․ Մարիամ Կարապետյան, 4․ Էմմա Դուզմանյան, 5․ Սոնա Դանիելյան (20․ Ալլա Ավետիսյան, 87), 6․ Մարինե Սահակյան, 7․ Նարե Ավետյան, 9․ Սվետլանա Համբարձումյան, 10․ Աստղիկ Ավանեսյան (22․ Մերի Ղռաթյան, 67), 11․ Կարինե Եղյան (ա), 13․ Լիանա Սիմոնյան (21․ Նաիրա Կատիկյան, 87):

 


© 2009 ARMENPRESS.am