Վստահ եմ` ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան

15:16, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

« Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակ ունի:

«Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության օրակարգը ինչպես միշտ հագեցած է, և կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, պատշաճ կերպով պետք է քննարկել նաև սպասվելիք  բարձր մակարդակի հանդիպումը»,- եզրափակեց Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am