6 երկրների պաշտպանության նախարարներ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են անցկացրել

14:50, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ դիվանագիտական լուծմանն աջակցելու  և խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությունը»,- հանդիպման վերաբերյալ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Աքարը Թուրքիայի հրավերով և համակարգմամբ կայացած հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։


© 2009 ARMENPRESS.am