Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

13:55, 6 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների (ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից) իրագործման շուրջ, ինչպես նաև քննարկել են իրավիճակը Ուկրաինայում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


© 2009 ARMENPRESS.am