Վրաստանի արտաքին գերատեսչությունը նոր ղեկավար ունի

19:03, 4 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ նոր նախարար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին, որը 2021 թվականից զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դրանից առաջ էլ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը:

Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ արդեն նախկին նախարար Դավիթ Զալկալիանին իր գործունեությունը կշարունակի ԱՄՆ-ում` դեսպանի կարգավիճակով: Զալկալիանին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից:


© 2009 ARMENPRESS.am