ԵՄ-ն անհրաժեշտ Է համարում շարունակել շփումները Ռուսաստանի հետ

15:24, 4 Ապրիլ, 2022

 ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն անհրաժեշտ Է համարում շարունակել դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ եւ չի մեկնաբանում նոր պատժամիջոցների բովանդակությունը: Ապրիլի 4-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի նախագահին ենք համարում խնդրի պատճառը: Ուստի, խնդիրը լուծելու համար անհրաժեշտ Է շարունակել շփումերը նրա հետ: Եվրամիությունն անհրաժեշտ Է համարում դիվանագիտության համար շփումները պահապնել բաց այնքան երկարատեւ, որքան հնարավոր Է»,- ասել նա: Նա հավաստել Է, որ Եվրամիությունն ըստ որում մտադիր Է արագացնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների աշխատանքը, բայց հրաժարվել Է մեկնաբանել դրանց հնարավոր բովանդակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am