ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

10:55, 2 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները որպես ռազմական աջակցություն Ուկրաինային 300 մլն ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն կտրամադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

Նա տեղեկացրել է, որ օգնությունը տրամադրվում է՝ ուժեղացնելու Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները:

Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ն ներկայիս վարչակազմի օրոք ընդհանուր առմամբ Կիևին տրամադրել է ավելի քան 2.3 մլրդ դոլար ռազմական աջակցություն, որից 1.6 մլրդը հատկացվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո:

Պենտագոնի ներկայացուցիչը հստակեցրել է, որ նոր փաթեթում ներառված են հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, անօդաչուների դեմ պայքարի համակարգեր, զրահամեքենաներ, կապի միջոցներ և այլն:


© 2009 ARMENPRESS.am