Ֆրանսիան ապրիլի 1-ից կվերսկսի տուրիստական վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

18:55, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ապրիլի 1-ից վերացնում է համավարակով պայմանավորված սահմանափակումները ռուսներին տուրիստական վիզաներ տրամադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանության  հայտարարության մեջ:

Դեսպանությունից նշել են, որ «վիզայի ստացումը դեռ չի ենթադրում ավտոմատ կերպով մուտք գործել Ֆրանսիա»: «Վիզայի տրամադրումը չի երաշխավորում անհապաղ երկրի տարածք մուտք գործելու հնարավորությունը, որտեղ սահմանին դեռևս գործում են սահմանափակումներ»,- ասվում է հայտարարության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am