ՔՊ խմբակցության պատգամավորները եվրոպացի գործընկերներին Ադրբեջանի սադրանքների կանխման միջոցներ ձեռնարկելու կոչ են արել

18:23, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

«Քննարկումների առանցքում են եղել Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու եւ Արցախում իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am