«Ազերիգազ»-ը հայտարարել է մարտի 28-ին Ստեփանակերտ բնական գազի մատակարարման հնարավոր վերսկսման մասին

12:40, 27 Մարտ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազերիգազ» ընկերությունը հայտարարել Է մարտի 28-ին Ստեփանակերտ և Արցախի հարակից այլ բնակավայրեր բնական գազի մատակարարման հնարավոր վերսկսման մասին: Ընկերության համաձայն՝ առաջին հերթին փորձարկումներ կանցկացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազերիգազ»-ը խոստացել է մարտի 29-ի փորձարկումների ավարտից հետո ամբողջությամբ վերականգնել Արցախի տարածք բնական գազի մատակարարումը:


© 2009 ARMENPRESS.am