Կոչ Ստեփանակերտից՝ կանխել Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի հայաթափումը. անցկացվել է խաղաղ հավաք

14:34, 26 Մարտ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարտի 26-ին տեղի է ունեցել խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդրի լուծման պահանջով։ Ինչպես հաղորդում է Արցախում «Արմենպրես»-ի թղթակիցը, կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:

Հավաքը կազմակերպել է «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը:

Լուսանկարները՝ Լուսինե Շադյանի


© 2009 ARMENPRESS.am