China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը կործանվել է Չինաստանի հարավում

13:08, 21 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավում աղետի Է ենթարկվել Boeing 737 մարդատար օդանավը: Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավը, որի մեջ գտնվում Էր 133 մարդ, վթարի Է ենթարկվել ՉԺՀ-ի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքային օկրուգի Տեն գավառում»,-ասվում Է հրապարակման մեջ:

Զոհվածների եւ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել, սկսվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Հայտնի Է, որ կործանման վայրում բռնկվել Է անտառային հրդեհ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Գուանչժոուի ռուսաստանյան հյուպատոսարանում, կործանված օդանավում Ռուսաստանի քաղաքացիներ չկան:


© 2009 ARMENPRESS.am