Սյունիքի մարզպետարանն օպերատիվ շտաբ է ստեղծել ավտոճանապարհներին խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով

16:26, 20 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզպետարանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։


© 2009 ARMENPRESS.am