ՀԱՊԿ-ը անդամ երկրները մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների առթիվ

19:33, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն իրենց մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել են  քիմիական զենքից զերծ աշխարհին հավատարիմ լինելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի պատասխանատու անդամ պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը խաղաղությանը, որն զերծ է քիմիական զենքից», - ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am