Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի տարածքում գտնվող այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան

16:36, 10 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2022թ․ մարտի 9-ի երեկոյից մինչև մարտի 10-ի առավոտ գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am