Իրանը ողջունել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները

13:11, 28 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունում Է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հուսով Է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա լավ նորություն Է, բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. դա այն Է, ինչի կոչ Էինք անում մենք հենց առաջին օրվանից,- ասել Է նա:- Քաղաքական երկխոսությունը միջոց Է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am