Հունաստանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացման արարողությանը

14:22, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանն այցելել են Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդես եւ ներկա գտնվել բացման արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանը մոտեցել եւ ծանոթացել են Հունաստանում գործող եւ ցուցահանդեսին մասնակցող հունահայ մի քանի ոսկերչական ընկերությունների (Orofasma, ID- International Diamond, Kevork, Punica Jewels, Karest Jewelry) ներկայացուցիչներին եւ նրանց տպավորիչ աշխատանքներին։ Վերջինները դեսպանին եւ նրա տիկնոջը ներկայացրել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները։

Աթենքի ոսկերչական ցուցահանդեսը բաց է փետրվարի 25-28-ը, Մետրոպոլիտան Էքսպոյում։

«Հուսանք հաջորդիվ այս ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am