Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա մեր անմիջական ուշադրության ներքո. ՀՀ ՄԻՊ

17:52, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից, նշելով, որ Քրիստիննե Գրիգորյանը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

 

 


© 2009 ARMENPRESS.am