Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ

12:10, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինան միշտ թողել և թողնում է բանակցությունների համար տարածքը, այդ թվում հիմա, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման է անցել: Այս պատերազմը պետք է դադարեցնել: Այս մարտական գործողությունները պետք է դադարեցնել»,-գրել է Պոդոլյակը:

 


© 2009 ARMENPRESS.am